Search
Close this search box.

«Շերեմետևոյում» ինքնաթիռի վայրէջքի ժամանակ միջադեպ է տեղի ունեցել. օդանավակայանում ներկայացրել են մանրամասները

«Շերեմետեւո» օդանավակայանում ինքնաթիռի ուժասարքի հետ տեղի ունեցած միջադեպի ժամանակ անձնակազմի կյանքի եւ առողջության համար սպառնալիք չի եղել, լրագրողներին հայտնել է «Աերոֆլոտ» ավիաընկերության ներկայացուցիչ Միխայիլ Դեմինը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Աղբյուրն արտակարգ իրավիճակների ծառայությունում ավելի վաղ «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է, որ օժանդակ ուժասարքի բոցավառումը տեղի է ունեցել «Աերոֆլոտ» ավիաընկերության տարածքում՝ մոսկովյան «Շերեմետեւո» օդանավակայանում վայրէջք կատարելիս, ինքնաթիռում ուղեւորներ չկային, թռիչքը բեռնային էր:

«Boeing 777-ը բեռնային թռիչք էր կատարում Պեկինից: Օդանավում ուղեւորներ չեն եղել: Վայրէջքը տեղի է ունեցել նորմալ ռեժիմով, վարելիս օժանդակ ուժասարքի գործարկման ժամանակ այն ավտոմատ կերպով միացել է անսարքության հաղորդիչի միանալու արդյունքում»,- ասել է Դեմինը:

«Անձնակազմի կյանքի եւ առողջության համար սպառնալիք չի եղել»,- հավելել է նա: