Search
Close this search box.

Սցենարը շատ դառն է ընթանում․ Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար

Սուրբ Աստվածամայր ԲԿ ինֆեկցիոն մասնաճյուղի կլինիկական ղեկավար Հայկ Անտոնյանը վստահեցնում է, Հայաստանի վերակենդանացման բաժանմունքները եւ հիվանդանոցները միջազգային բոլոր նորմերին համապասխան հագեցած են եւ դեղանյութերով եւ սարքավորումներով։

«Սցենարը շատ դառն է ընթանում։ Ես մինչեւ հիմա ոչ մի անգամ առիթ չեմ ունեցել որեւէ պացիենտի հարազատի հետ զրուցելու կամ գոնե ցավակցելու, որովհետեւ մենք փակ գոտում ենք աշխատում ու ամեն անգամ այն հնարավորությունը չենք կարողանում ունենալ։ Ստիպված ենք լինում դա անել օնլայն տարբերակով, հեռախոսների միջոցով, ինչի ժամանակն ուղղակի չի լինում»,- այսօր՝ մայիսի 30-ին, պարետատան նիստից հետո բրիֆինգի ժամանակ ասաց Հայկ Անտոնյանը։