Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների թիվը՝ առավոտվա դրությամբ

Մայիսի 30-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակվածների թիվը հասնում է 6,035,071-ի: Այս մասին տեղեկանում ենք worldometers կայքից:

Պանդեմիայի ընթացքում վարակից մահացել է 366,913 պացիենտ, բուժվածների թիվը հասնում է 2,661,658-ի:

Վարակակիրների թվով առաջատարը շարունակում է մնալ ԱՄՆ-ը: Այստեղ հաստատված դեպքերը 1,793,530-ն են: Այնուհետև Բրազիլիան՝ 468,338 հաստատված դեպքով, իսկ 3-րդ տեղում Ռուսաստանն է՝ 387,623 դեպքով: