Search
Close this search box.

Քաղաքացին ահազանգում է՝ 2 մորաքույրները մահացել են կորոնավիրուսից, ջերմություն ունեցող մորը չեն կարողանում թեստավորել

Ահազանգ է ստացվել քաղաքացիներից մեկից, ով հայտնել է, որ վերջին օրերին կորոնավիրուսից մահացել են իր 2 մորաքույրները, այսօր էլ արդեն մի քանի օր է` մայրն է ջերմում, սակայն որևէ կերպ չեն կարողանում թեստավորել:

Shamshyan.com-ի թղթակցի հետ զրույցում նա ասել է. «Տատիկս ամսի 16-ին ծերունական հիվանդությունից մահացավ, գնացել էին թաղում, տատիկիս 2 քույրերը կորոնավիրուսից 2 օրվա մեջ մահացան, հիմա էլ մայրիկս է ջերմում, որտեղ դիմում ենք, որ մայրիկիս թեստավորեն, որ մենք էլ ապահով լինենք, ոչ մեկ մեզ չի օգնում, ասում են, թե տեղամասային բժշկին դիմեք, տեղամասային բժիշկն էլ ասում ա՝ 4 օր ոչ աշխատանքային օրեր են, որ լաբարատորիան զանգում ենք՝ փակ է, որ գոնե մեր հաշվին թեստավորենք, դա էլ չի լինում:

Փաստորեն, մենք հիմա պետք է բոլորս համատարած վարակվենք, ինչ է թե՝ 4 օր տոն է: Մարդ էլ չկարողանա՞ իր գումարով իր մորը փրկի: Մենք վախեցած ենք: Արդեն 2 հոգի մարդ է մահացել մեզանից»: Տիկնոջ խոսքով՝ տատիկի թաղման արարողությունը չեն արել որպես այդպիսին, անգամ 20 հոգի հարազատ չի եղել, թե որտեղից են վարակվել, տեղյակ չեն:

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: