Search
Close this search box.

Քաղաքում վարակվածների 70 տոկոսը մահացել է. ՄԱԿ-ում նշել են երկիրը, որտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակն ամենաբարձրն է

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը նշել է երկիրը, որտեղ կորոնավիրուսից մահացության մակարդակն ամենաբարձրն է: Նա հայտնել է, որ ամենաբարձր մակարդակը Եմենում է, հաղորդում է RG-ը:

Ադեն քաղաքում վարակվածների 70 տոկոսը մահացել է:

Գլխավոր քարտուղարը միջազգային հանրությանը կոչ է արել աջակցել երկրին: «Հուսով եմ, որ միջազգային հանրությունը ֆինանսապես կաջակցի երկրին»,-ասել է Գուտերիշը:

Ավելի վաղ մարդասիրական հարցերով ՄԱԿ-ի ներկայացուցիչ Յենս Լերկեն նշել է, որ հանրապետությունում իրավիճակը կրիտիկական է: «Չկա վիրուսից ավելի տուժած երկիր, քան Եմենն է»,-ասել է նա: