Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արեսն Թորոսյանը վերջին տեղեկություններն է հայտնում

Այս պահի դրությամբ ունենք 316 ծանր վիճակում գտնվող քաղաքացի, 53 ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացի և 17 թոքերի արհեստական օդափոխության սարքերին միացված քաղաքացի: Ճեպազրույցի ժամանակ քիչ առաջ հայտարարեց Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարի խոսքերով, որպեսզի հնարավոր լինի իրավիճակը պահել կառավարելի, չլինեն դեպքեր, երբ քաղաքացիները զրկված կլինեն ինտենսիվ թերապիայի բուժօգնությունից, շարունակվում է ավելացվել մահճակալների թիվը. «Մոտակա 1-1,5 ամսվա ընթացքում ինտենսիվ թերապիայի ևս 100 մահճակալ կավելացվի: Դրանցից 50-ը կլինեն «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում, 50-ը՝ «Էրեբունի» ԲԿ-ում»:

Թորոսյանը քաղաքացիներին կոչ արեց պահպանել բոլոր կանոնները. «Մենք երեկ ռեկորդային վատ ցուցանիշ ենք ունեցել՝ 15 մահ: Բժիշկները 24-ժամյա պայքար են մղում, սակայն ոչ միշտ է հնարավոր լինում կյանքեր փրկել: Չկա որևէ երաշխիք, որ նույնիսկ 100 տոկոս երիտասարդ ու առողջ քաղաքացին դուրս կգա դրական ելքով»: