Search
Close this search box.

Աստված չանի մենք բախվենք այնպիսի իրավիճակի, որ վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի. Նիկոլ Փաշինյան

Աստված չանի մենք բախվենք այնպիսի իրավիճակի, որ վերակենդանացման բաժանմունքներում ֆիզիկապես տեղ չլինի: Հիշեք, որ այդ պակասող տեղը կարող է անհրաժեշտ լինել ձեր անմիջական հարազատին, կամ հենց ձեզ: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետը խոսեց նաև դիմակների արդյունավետության մասին՝ հայտարարելով, թե փորձով ապացուցվել է դրանց արդյունավետությունը, եթե այն կիրառվում է համատարած. «Եթե երկու հոգի շփվում են դիմակներով, ու եթե նրանցից մեկը վարակակիր է, 90-95 տոկոս հավանականություն կա, որ վարակը չի անցնի: Մեր հույսը հանրային վարքագծի փոփոխությունն է: Սակայն մենք նաև վարչական լծակներ ենք կիրառելու»:

Փաշինյանը խոսեց վերջին օրերին սկսված անսպասելի ռեյդերի մասին, երբ լայնածավալ ստուգումներ են իրականացվում կոնկրետ վարչական շրջաններում: Նա չբացառեց, որ առաջիկայում կսկսեն ավելի խիստ պատժամիջոցներ կիրառել խախտում անող տնտեսվարողների նկատմամբ՝ դրանց գործունեությունն արգելելով ոչ թե 24 ժամով, այլ ավելի երկար ժամանակով: