Search
Close this search box.

Ադրբեջանում կորոնավիրուսով վարակման ռեկորդային թիվ է գրանցվել

Ադրբեջանում վերջին մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 165 նոր դեպք։ Սա ռեկորդային թիվ է հարևան երկրում վարակումների մեկ օրվա համար։ Այս մասին հայտնում է ադրբեջանական մամուլը։

Նույն օրը, ըստ լրատվականների, գրանցվել է նաև կորոնավիրուսային հիվանդության բարդացումից մահվան երկու դեպք։ Առողջացող-ապաքինվողները այդ օրվա ընթացքում եղել են 78-ը։

Ընդհանուր հաշվարկով համաճարակի սկզբից մինչև հիմա Ադրբեջանում պաշտոնապես արձանագրվել է վարակման 4568 դեպք, ինչպես նաև մահվան 54 դեպք: Վարակվելուց հետո ապաքինվել է 2897 մարդ: Կորոնավիրուսով վարակվածների համար նախատեսված բուժհաստատություններում բուժումը շարունակում է 1617 մարդ: