Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Արտակարգ դեպք Երևանում. միտումնավոր հրկիզել են Նորագավիթում այսօր բացվող «Պապա ֆուդ» սննդի կետը

Այսօր՝ մայիսի 28-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 03։05-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նորագավիթ 1-ին փողոցում գտնվող «Պապա-Ֆուդ» սննդի կետում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել ԱԻ ՓԾ թիվ 6, թիվ 2, թիվ 3 հրշեջ փրկարարական ջոկատներից 1-ական մարտական հաշվարկ։ Հրշեջ փրկարարները քաղաքացիների օգնությամբ մարել են սննդի կետում առաջացած հրդեհը։

Պարզվել է, որ այրվել են 1-ին փայտաշեն տաղավարի (մոտ 12 քմ) փայտե երեսպատումը՝ մոտ 4 քմ, գույքը (2 բարձրախոս, 1 աթոռ, 1 պատուհան, 1 օդորակիչ), 2-րդ փայտաշեն տաղավարում՝ (մոտ 10 քմ տարածք) 1 պատուհան, 1 օդորակիչ, և փայտե երեսպատումը՝ մոտ 1 քմ, հարակից խոհանոցային հատվածի (մոտ 40 քմ տարածք) տաինքի փայտե կառուցատարերը մասամբ՝ մոտ 2 քմ, արտաքին երեսպատումը՝ մոտ 20 քմ, գույքը՝ 2 պատուհան, 1 դուռ, դրսում 4 սառնարան՝ ամբողջությամբ։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տեղի ունեցածը ոչ թե անզգուշությամբ առաջացած հրդեհ է, այլ միտումնավոր հրկիզել են, ինչն արձանագրվել է նաև տեսախցիկների կողմից, իսկ տուժողները կրել են մոտ 7 մլն դրամի վնաս։

Դեպքի վայր են ժամանել նաև ոստիկանության Շենգավիթի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Թադևոսյանի գլխավորությամբ։ Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» ընկերության Երևանի ԳԳՄ-ի ծառայողներն ու «Հայաստանի էլեկտիական ցանցեր» ընկերության ծառայողները։ Փաստի առթիվ ոստիկանությա Շենգավիթի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։

Նշանակվել են մի շարք փորձաքննություններ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ այսօր պետք է տեղի ունենար նշված սննդի կետի բացումը, որտեղ աշխատելու էին 4 հոգի, հետագայում նույնպես ավելանալու էր աշխատատեղերի թիվը, իսկ այն վարձակալական հիմունքներով էին աշխատեցնելու, և մարդիկ վարկ էին վերցրել՝ փոքրիկ բիզնես էին փորձում դնեին, սակայն ճիվաղը կամ ճիվաղները միտումնավոր հրկիզել են այն։ Տեսախցիկը ֆիքսել է՝ ինչպես են հրկիզում «Պապա ֆուդ» սննդի կետը

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: