Search
Close this search box.

Մինչև 20 հազար դրամի չափով տուգանք՝ երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելու համար

Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 137-րդ հոդվածի համաձայն՝ ընդհանուր օգտագործման երկաթուղային տրանսպորտով անտոմս երթևեկելը` առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով (20 հազար դրամ):

Հինգից մինչև տասը տարեկան անտոմս երեխաներ փոխադրելը` առաջացնում է տուգանքի նշանակում.

մերձքաղաքային գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի երեք տոկոսի չափով (1000 դրամի 3 տոկոսը).

տեղական և հեռավոր հաղորդակցության գնացքներով` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգ տոկոսի չափով (1000 դրամի 5 տոկոսը):

Անտոմս ուղևորների թռիչքը` առաջացնում է տուգանքի նշանակում` 200 հազար դրամի չափով:

Ուղևորների անտոմս երթևեկելը տրոլեյբուսով, ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ավտոբուսներով (միկրոավտոբուսներով), մետրոպոլիտենով` առաջացնում է տուգանքի նշանակում տվյալ երթուղում սահմանված տոմսի արժեքի կրկնապատիկի չափով:

Իրավաբան.net