Search
Close this search box.

ՖՈՏՈ. Խիղճ ունեցեք, արա՛…մի քանի օր առաջ «Երևան Սիթիում» այս ձեռնոցներն արժեին 4700 դրամ, այսօր…

Սևակ Հակոբյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Խիղճ ունեցեք, արա՛
Մի քանի օր առաջ Երևան Սիթի սուպերմարկետում այս ձեռնոցներն արժեին 4700 դրամ, այսօր, սակայն, 4 և 7 թվերը տեղափոխխվել են։ Այժմ արժե 7400 դրամ։ Ի՞նչ է փոխվել այս երկու օրերի ընթացքում։ Ինչո՞ւ է թանկացել։

Մի բան է փոխվել․ երկու օր առաջ այն պարտադիր կրելու նորմ չկար, էսօր՝ կա։ Քանի որ պարտադիր է, ուրեմն ստիպված են գնել, ուրեմն և թանկանում է։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասում է՝ սոցիալականը պատճառ չբերեք, տուգանելու ենք ով ձեռնոց ու դիմակ չունենա։ Իսկ վարչապետը իր ամենասիրելի գործարարին չի՞ ասում՝ էս ի՞նչ ես անում, արա՛, ո՞նց կարելի ա, աղքատությունն արդեն հասնում ա 50 տոկոսի, դու ո՞ւմ հաշվին ես ուզում փող դիզել․․․
Մեր երկրում ՏՄՊՊՀ կա՞․․․