Search
Close this search box.

Կորոնավիրուսով մահացածների ու վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 5 միլիոն 686 հազարից: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 352 հազարից: Ապաքինվել է 2 միլիոն 430 հազար 788 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 725 հազար 275 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 100 հազար 572 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Բրազիլիայում հաստատված դեպքերի թիվը հասել է 394 հազար 507-ի, մահերինը՝ 24 հազար 593-ի: Հաջորդ տեղում Ռուսաստանն է, որտեղ ընդհանուր առմամբ կորոնավիրուսով վարակվել է 362 հազար 342 մարդ: Երկրում վարակի հետևանքով մահացել է՝ 3 հազար 807-ը:

Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 283 հազար 339 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 117: