Search
Close this search box.

Բագրատաշենի անցակետում գտնվող 100-ից ավել հայեր պատրաստվում են դիմել ծայրահեղ միջոցների

ՌԴ քաղաքացիություն ունեցող, ազգությամբ հայ մոտ 130 քաղաքացիներ, ովքեր արդեն տեւական ժամանակ է, մնացել են Բագրատաշենի անցակետում, չեն կարողանում մեկնել Ռուսաստանի Դաշնություն:

SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ զրույցում քաղաքացիներն ասում էին, որ այսօր իրենց հետ հանդիպել են ոստիկանության Տավուշի մարզային վարչության ղեկավար կազմն ու տեղեկացրել, որ իրենց չեն կարող թույլատրել հատել սահմանը. «Ոստիկանները մեզ բացատրում էին, որ Հայաստանը իրավասու չի այդ հարցը լուծելու, եւ ասում էին, որ մեր՝ այստեղ հավաքվելը իմաստ չունի, եւ մեր խնդիրների լուծումը պետք է պահանջենք Հայաստանում ՌԴ դեսապանատնից:

Մենք կապի դուրս եկանք կոնսուլի հետ, ներկայացրեցինք, որ երեկվանից այստեղ ենք, որ ժողովուրդը հնար չունի: Կոնսուլն ասեց՝ դուք իմացել եք, որ սահմանը փակ է, չգայիք…Ես բացատրեցի, որ 3-4 ամիս Հայաստանում ենք եղել, երբեք սահման չենք եկել, բայց այսօր էլ հնարավորություն չունենք…ոչ մի պատասխան չտվեցին, անգամ մեզ օգնություն հատկացնելու մասով ասեց, որ մեզ ոչ մի բանով չեն կարող օգնել»,-ասացին քաղաքացիները, նշելով, որ վաղվանից պատրաստվում են սահման եկող ճանապարհները փակել, մինչեւ, որ իրենց խնդիրը չլուծվի: