Search
Close this search box.

ՖՈՏՈ. Ողբերգական ավտովթար Արարատի մարզում. վարորդը «շոֆեռների աղբյուր» տարածքում Opel Corsa-ով գլխիվայր շրջվել է. վերջինս տեղում մահացել է

Այսօր՝ մայիսի 26-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 14:30-ի սահմաններում 62-ամյա Հակոբ Մարտիրոսյանը իր վարած Opel Corsa մակնիշի ավտոմեքենայով Նարեկ գյուղի վարչական տարածքում, ժողովրդին հայտնի «շոֆեռների աղբյուր» հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է:

Shamshyan.com-ի փոխանցմամբ՝ վթարի հետևանքով Հ. Մարտիրոսյանը տեղում մահացել է:

Քննիչի հանձնարարականով ավտոմեքենան տեղափոխվում է ոստիկանության Արտաշատի բաժնի պահպանվող հատուկ տարածք: