Search
Close this search box.

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարի որդին երկու բնակարան է գնել Մանհեթենում

Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի որդին երկու բնակարան է գնել Մանհեթենում: Այս մասին գրում է TURAN- ը:

«2015-ի սկզբին ԵԱՀԿ՝ մամուլի ազատության մասով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը նամակ էր հղել Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովին՝ մտահոգություն հայտնելով լրագրող Խադիջա Իսմայիլի ճակատագրի կապակցությամբ: Նա ձերբակալվել էր կառավարության անդամների կոռուպցիայի եւ կլեպտոկրատիայի վերաբերյալ իր հրապարակումների համար:

Նամակում Միյատովիչը նշել էր, որ Իսմայլովան լուրջ առողջական խնդիրներ ունի եւ նրան մասնագիտական ​​բժշկական օգնություն է անհրաժեշտ: Սակայն արտգործնախարարությունից այս կոչին պատասխան չեղավ:

Փետրվարի վերջին Ադրբեջանի իշխանություններին ուղղված երկրորդ նամակում Միյատովիչը թույլտվություն էր խնդրել մասնակցել Իսմայիլովայի դատավարությանը:

«Անկախ մամուլի եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին արգելվել էր մուտք գործել դատարանի դահլիճ: Ինձ նույնպես թույլ չտվեց մասնակցել դատավարությանը»,- ավելի ուշ հայտնել էր Միյատովիչը ԱՄՆ Կոնգրեսի անդամներին:

Երբ Միյատովիչը փորձում էր կապ հաստատել արտաքին գործերի նախարարի հետ, քչերը գիտեին, որ նույն ժամանակ Մամեդյարովի ընտանիքը զբաղված է շքեղ բնակարանների գնմամբ Մանհեթենում՝ Նյու Յորքի սրտում:

Ըստ Նյու Յորքի հարկային դեպարտամենտի տվյալների, որոնք ստացվել են Վաշինգտոնում TURAN-ի թղթակցից, 2015-ի ամռանը նախարարի ավագ որդին՝ Էմին Մամեդյարովը, Մանհեթենում ոչ թե մեկ, այլ երկու բնակարան է գնել՝ ընդհանուր ավելի քան 4.2 միլիոն դոլար կանխիկ գումար վճարելով:

Մամեդյարովների ընտանիքի հարստության եւ Մենհեթանում նրանց բնակարանների մասին վերջերս սոցիալական ցանցերում տեղի ունեցած քննարկումից հետո, որը հայտնաբերել էր լրագրող Ջավանշիր Հասանլին, TURAN-ի թղթակիցը դիմել էր Նյու Յորքի իշխանություններին նախարարի 31-ամյա որդու ունեցվածքի մասին լրացուցիչ տեղեկություններ ստանալու համար:

Ըստ պաշտոնական պատասխանի՝ հունիս-հուլիս ամիսներին Էմին Մամեդյարովը երկու բնակարան էր (PH2K եը PH3K) ձեռք է բերել Թրամփ Փլեյսի շենքերում, որը գտնվում է Ռիվերսայդ 120 հասցեով:

2004 թվականին Թրամփի կառույցների կողմից կառուցված շենքը 21 հարկ ունի: Այն հագեցած է բոլոր հարմարություններով, այդ թվում՝ փակ լողավազան, ֆիթնես կենտրոնով, սաունայով եւ ջակուզիով եւ անձնական տեռասով տանիքին, որը նայում է Հուդզոն գետին: Այն մոտ է Նյու Յորքի կենտրոնական պուրակին:

Անցյալ տարի տեղի բնակիչների որոշմամբ «Թրամփ փլեյս» ցուցանակը հանցել էր շենքի ճակատային մասից: Պարզ չէ, թե ինչպես կարող էր երիտասարդ Մամեդյարովը վճարել այդ հսկայական գումարը Մանհեթենում գտնվող շքեղ բնակարանների համար: TURAN-ի թղթակիցը փորձել է կապվել նրա հետ եւ մեկնաբանություն ստանալ հեռախոսով եւ սոցիալական ցանցերում, սակայն պատասխան չի ստացել:

Մամեդյարովի ընտանիքը նորեկ չէ Նյու Յորքում, քանի որ ներկայիս արտգործնախարարը 90-ականների սկզբին աշխատել է ՄԱԿ-ում Ադրբեջանի առաքելությունում, իսկ ավելի ուշ՝ Վաշինգտոնում Ադրբեջանի դեսպանատանը:

Վերջին տարիներին Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը քննադատության էր ենթարկվել կոռուպցիոն սկանդալների համար, իսկ ինքը՝ նախարարը, տեղական լրատվամիջոցների կողմից մեղադրվում էր անտնտեսվարության համար: ԱՄՆ անշարժ գույքի շուկան արտասահմանյան կլեպտոկրատների փողերի լվացման սիրված վայրն է:

Փաստացի, գողացված հարստության մեծ մասը անցնում է միջազգային ստվերային բանկային համակարգով եւ մտնում է ԱՄՆ շուկա, ինչը հետեւանքներ ունի արեւմտյան ժողովրդավարության եւ տնտեսության համար:

Դիվանագիտական ​​ծառայության 100-ամյակին նվիրված 2019-ին տված հարցազրույցում նա Azertac պետական ​​գործակալությանը հայտարարել էր. «Կարծում եմ, որ Ադրբեջանի Դեմոկրատական ​​հանրապետության հիմնադիրները հպարտ կլինեին մեզնով, եթե կարողանային տեսնել ժամանակակից Ադրբեջանի զարգացումը»:

Սակայն դժվար չէ պատկերացնել հիմնադիր հայրերի արձագանքն անկախ Ադրբեջանում տիրող կլեպոկրատիայի գործողություններին, որտեղ բարձրաստիճան պաշտոնյաները եւ նրանց մերձակիցները կարող են օգտվել արտերկրում օրենքի գերակայության ազատության իրավական պաշտպանությունից եւ ազատությունից, այն րավունքներից, որոնցից նրանք զրկում են քաղաքացիներից իրենց երկրում»,- եզրափակել է պարբերականը: