Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սասուն Միքայելյանը երկրապահ է, բայց երկրապահը դեռ Սասուն Միքայելյան չէ. Իզաբելա Աբգարյան

Մի շարք լրատվամիջոցներ գրեցին, որ Հայկ Մարությանը Սասուն Միքայելյանին տարածք է տալիս, կամ ավագանին տարածք է տալիս, չկա նման բան: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիստում իր ելույթում նշեց «Իմ քայլը» անդամ Իզաբելա Աբգարյանը՝ ԵԿՄ-ին անհատույց տարածքներ հատկացնելու վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ:

Նշենք, որ խոսքը 8 տարածքների մասին է, որոնցից 4-ը մանկապարտեզների տարածքում են: Ավագանու նիստում հնչեցին բազմաթիվ պաթոսային ելույթներ, որ չի կարելի անգամ հարցը քննարկել, պետք է պարզապես այդ տարածքները տալ ԵԿՄ-ին:

«Սասուն Միքայելյանին որեւէ մեկը որեւէ բան չի տալիս: Շատ կարեւոր է, որ բոլորը հասկանան, որ Սասուն Միքայելյանը երկրապահ է, բայց երկրապահը դեռ Սասուն Միքայելյան չէ: Դա մեծ կառույց է, որը շատ մեծ օգուտ է բերում»,-ասաց նա: