Search
Close this search box.

Գները մեծ անկում են ապրելու, քանի դեռ շանս կա ինչ-որ բան թանկ վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք. Մարության

Չափից շատ է քաղաքապետարանի կողմից վաճառվող հողամասերի գինը բարձր: Այս մասին, այսօր՝ մայիսի 26-ին Երեւանի ավագանու նիտում իր ելույթում նշեց ԲՀԿ խմբակցության անդամ Մարկոս Հարությունյանը:

«Դրանով ավտոմատ երկրորդական շուկայում գինը արհեստական բարձրացնում ենք, փուչիկ ենք փչում:

Օրինակ Աջափնյակում հող է վաճառվում քաղաքապետարանի աճուրդային ցանկով, բոլորը ասում են՝ եթե քաղաքապետարանն է այս գնով ծախում, դե պատկերացրեք, թե հողն ինչ գին կունենա: Մանավանդ, որ 2021-ից այդ թանկացումներն ունենալու ենք»,- ասաց նա:

Ի պատասխան քաղաքապետ Հայկ Մարությանն ասաց. «Խոսքը մեր եկամուտների մասին է եւ մենք մաքսիմալ մեծ եկամուտ պետք է ստանանք տարածքների վաճառքից: Բայց ուզում եմ նաեւ ձեզ ցավոք սրտի վստահեցնել, որ թե հողերի, թե անշարժ գույքի գները մեծ անկում են ապրելու մոտակա ժամանակները: Այնպես որ, քանի դեռ հնարավորություն ունենք ինչ-որ բան բարձր գնով վաճառելու, շատ արագ պետք է վաճառենք»: