Search
Close this search box.

Հրազդանում քամուց պոկված տանիքը երկկողմանի փակել է ճանապարհը

Հայաստանի ԱԻՆ-ում մայիսի 25-ին, ժամը 16:36-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրազդան քաղաքի Երեւանյան խճուղու 3-րդ նրբանցքի տներից մեկի տանիքը ուժեղ քամու հետեւանքով պոկվել եւ ընկել է։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Կոտայքի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ ուժեղ քամուց պոկվել է տան տանիքը (մոտ 200 քմ) եւ ընկել ճանապարհի երթեւեկելի հատվածում, ինչի հետեւանքով ճանապարհը դարձել է երկկողմանի փակ:

Փրկարարները տանիքի կառուցատարրերը հեռացրել են ճանապարհի երթեւեկելի հատվածից: