Search
Close this search box.

ՀՐԱՏԱՊ. Հայստանում կորոնավիրուսից ևս 4 մարդ է մահացել. վերջին տվյալները

Հայաստանում մայիսի 26-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսով վարակման 289 նոր դեպք, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 7402-ի:

Ինչպես տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը, մեկ օրում կորոնավիրուսի հետևանքով մահացել է 4 քաղաքացի, մահացածների թիվը 91 է:

Մայիսի 26-ի դրությամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակված պացիենտների՝ այլ հիվանդությունից մահվան 39 դեպք:

Մեկ օրում առողջացածների թիվը 75 է, ընդհանուր առողջացածներինը՝ 3220, փաստացի բուժվողներինը՝ 4052: Մեկ օրում թեստավորվել է … քաղաքացի, ընդհանուր առմամբ, թեստավորվել է 52554 քաղաքացի: