Չեռնոգորիայում կորոնավիրուսով վարակված բոլոր պացիենտներն արդեն բուժվել են: Այս կերպ Չեռնոգորիան դարձել է Եվրոպայում առաջին երկիրը, որ հաղթահարել է կորոնավիրուսային պանդեմիան: Այս մասին թվիթերյան իր էջում գրել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջովանովիչը:
Նա նշել է, որ Հանրային առողջության ինստիտուտը 20 օր շարունակ չի արձանագրել հիվանդացության նոր դեպք:
«Զրո հիվանդ … Պետական իշխանությունը և ամբողջ հանրությունն այս խնդրի լուծման համար խիստ պատասխանատու վարք դրսևորեցին, իսկ մեր առողջապահական համակարգն ապացուցեց, որ այն կազմակերպված է, նվիրված իր աշխատանքին»,- հայտարարել է նախագահը:
Ջովանովիչը նաև հավելել է, որ երկիրը պիտի շարունակի համավարակի տնտեսական հետևանքների դեմ պայքարը:
Նշենք, որ կորոնավիրուսի բռնկումից ի վեր, երկրում վարակվել էր 324 մարդ, որից 9 ը մահացել էին։