Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Սարսափելին դեռ առջևում է, մահացածների ամենամեծ թիվը չէ սա․ Վահե Տեր-Մինասյան

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 452-ով՝ հասնելով 7 հազար 113-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, մահացածների ընդհանուր թիվը հասել է 87,- հաղորդում է Առողջապահության նախարարությունը: Գերատեսչության հաղորդագրության համաձայն՝ հիվանդությունից առողջացածների թիվն ավելացել է 81-ով և հասել 3 հազար 145-ի:

Ըստ նույն աղբյուրի՝ իրականացված թեստավորումների ընդհանուր թիվը 51 հազար 594 է: Մահվան դեպքերի վերաբերյալ նախարարությունը հայտնում է՝ բուժառուները եղել են 58, 61, 67, 69, 85, 86 տարեկան և ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ:

Նախորդ օրը արձանագրվել է մահվան 6 դեպք, երբ բուժառուների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»: Թեմայի շուրջ զրույց բժիշկ-ուռուցքաբան Վահե Տեր-Մինասյանի հետ: