Search
Close this search box.

Հանկարծակի ստուգումներ զորամասերում

ՀՀ ԶՈւ ԳՇ զորքերի ծառայության վարչության աշխատանքային խումբը հանկարծակի ստուգումներ է իրականացրել մի շարք զորամասերում:

Ստուգվել են օրվա վերակարգերի կազմակերպումը, անցագրային խստացված ռեժիմի պահպանումը, տարածքների և շինությունների սանիտարահիգիենիկ վիճակը:

Աշխատանքային խումբը նաև հետևել է անվտանգության կանոնների պահպանմանն ուղղված միջոցառումների ընթացքին, տվել համապատասխան ցուցումներ: