Search
Close this search box.

Մանկատանը երեխաներ են վարակվել կորոնավիրուսով

Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը կորոնավիրուսով վարկավածների 15 դեպք կա, որոնցից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատակիցներ: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի խոսնակ Սոնա Մարտիրոսյանը:

«15 հաստատված դեպք կա, որից 9-ը երեխաներ են, 6-ը՝ աշխատկցիներ, նրանցից որևէ մեկը հոսպիտալացված չէ, որովհետև ախտանշաններ չունեն: Երեկ չէ, առաջին օրը երեկոյան դայակներից մեկի մոտ 37.6 աստիճան ջերմություն է նկատվել, իրեն միանգամից մեկուսացրել են, ուղարկել են տուն և իր ջերմության պատճառով թեստավորել են մյուսներին, որովհետև որևէ տեսակի գանգատ որևէ մեկը չուներ»,- նշեց Մարտիրոսյանը:

Նա հայտնեց, որ այս պահին բացի տեղի բժիշկներից, տեղում աշխատում են նաև «Արաբկիր բժշկական համալիրի» համաճարակաբանը, բժիշկ և բուժքույր, տարածքը առավոտյան թեստավորումից հետո ախտահանվել է: «Բոլորն իրենց լավ են զգում, առողջական որևէ գանգատ չունեն: Մանկատան տարածքում են մեկուսացված, որովհետև իրենց խնամքն ավելի հեշտ է կազմակերպել հաստատությունում, հատկապես,եթե իրենք չունեն ախտանշաններ»,- ասաց նա: