Search
Close this search box.

Հայկ Մարությանի կինն ամեն օր գալիս էր մեր ՀՈԱԿ. Նախկին աշխատակից

Հայկ Մարությանի կինը ամեն օր գալիս էր մեր ՀՈԱԿ: Այս մասին այսօր՝ մայիսի 25-ին, լրագրողների հետ զրույցում նշեց «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի արդեն նախկին աշխատակիցներից մեկը: «Ես բավականին շուտ եմ գալիս աշխատանքի, մինչեւ ժամը 9-ը, եղել է, որ ես եկել եմ, ինքն արդեն ՀՈԱԿ-ում է եղել:

Այո, առնչվել ենք որոշ հարցերում: Ինչ-որ բաներ հարցրել է, պատասխանել եմ: Հրահանգներ չի տվել, բայց խնդրել է դիմում ընդունել աշխատանքի մեկ անձից: Չեմ կարող ասել ում համար, որովհետեւ դա անձնական տվյալ է»,-ասաց աշխատակցուհին՝ հավելելով, որ դա եղել է հին տնօրենի օրոք:

Իր հերթին ՀՈԱԿ-ի հասարակայնության հետ կապերի լրատվության բաժնի ղեկավարն ասաց. «Ըստ խոսակցությունների Իվա Մարությանը որոշել է կադրային քաղաքականությունն ինքը վարի: Անգամ այն հաստիքը, որը ես եմ զբաղեցնում, դրա շուրջ վեջ է եղել, որ ինքն իր մարդուն պետք է բերի նշանակի: Այդպիսի շատ հաստիքներ կան: Հին տնօրենը դրան դեմ է գնացել եւ պատճառներից մեկը ըստ խոսակցությունների դա է, որ լարվել են հարաբերությունները իրար միջեւ: Այսինքն հին տնօրենը խամաճիկ չդարձավ»: