Search
Close this search box.

Հենց նոր հանդիպեցի ձերբակալված երիտասարդներին. բոլորին բռնության են ենթարկել. Քաջարանի համայնքապետ

Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյանը, որը ոստիկանական բաժանմունքում էր, դուրս եկավ ակցիայի մասնակիցների մոտ՝ հայտարարելով, որ քիչ առաջ հանդիպել է ձերբակալված երիտասարդներին: Նա ասաց, որ նրանց բոլորին բռնությանն են ենթարկել. «Էս ինչ ա կատարվում,ամոթ ձեզ, ամոթ բոլորին»: Նույնը վանկարկեցին նաև ցուցարարները:

Մանվել Փարամազյանը, դիմելով ցուցարարներին, հորդորեց պրովոկացիայի չենթարկվել. «Այո՛, մենք մեր ոստիկաններին հարգում և սիրում ենք, այստեղ կանգնած ոստիկաններն անմեղ են: Գիտենք ամեն ինչ որտեղից է սկսվել, բայց խնդրում եմ չդիմել որևէ սադրանքի և բռնության: Սադրանքի դիմողներ կլինեն, բայց նրանց մեր շարքերից կհեռացնենք»,- ասել է Քաջարանի համայնքապետը` կոչ անելով ներկաներին մնալ ոստիկանական բաժանմունքի դիմաց:

Ուղիղ միացումը՝ այստեղ