Search
Close this search box.

Զբոսանքի դուրս եկած աշակերտուհուն անտառում սպանված են գտել

Պենզայում զբոսանքի դուրս եկած աշակերտուհուն հայտնաբերել են սպանված՝ անտառային գոտում: Հայտնում է Lenta.ru-ն։

Ըստ Ռուսաստանի Քննչական կոմիտեի մարզային վարչության, ուրբաթ օրը ՝ մայիսի 22-ին, 14-ամյա աղջիկը տնից դուրս է եկել զբոսանքի և չի վերադարձել: Հաջորդ օրը ՝ մայիսի 23-ին, նրան գտել էին մահացած քաղաքի Պերվոմայսկի շրջանի անտառային գոտում: Մահացածի մարմնի վրա հայտնաբերվել են բռնի մահվան հետքեր:

Ոստիկանությունը նաև տեսանյութ է հրապարակել դեռահասի սպանության վայրից: Կադրերում երևում է, թե ինչպես է իրավապահը լուսանկարում ժապավենով ցանկապատված հանցագործության վայրը:
Դատելով գրառումից դեպքի վայրը տեղակայված է ճանապարհից հեռու:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՝ Ռուսաստանի Դաշնության քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի («Սպանություն»):
Ներկայումս քննիչները և ոստիկանները փնտրում են հանցագործության կասկածյալներին։