Search
Close this search box.

«էդ ընտանիքը’ աղջիկը, հարսը, կարող էին լինոլիումները բարձրացնել, տակը մաքրել, ու նորից փռել». ՀԽ նախագահ Ստյոպա Սաֆարյան

Հանրային խորհրդի նախագահ Ստյոֆա սաֆարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Պապին ճիշտ բաներ չի խոսել, որովհետև ինչ էլ արել են մարդիկ, հաստատ ավելի լավն է, քան ուներ։ Ու եթե ասում է «բա չգիտեին, որ ընտանիք է ապրում», էդ ընտանիքը’ աղջիկը, հարսը, կարող էին լինոլիումները բարձրացնել, տակը մաքրել, ու նորից փռել։ Բայց ժողովուրդ ջան, եկեք հասկանանք, որ էդ տարիքի մարդկանց մեծ մասի մոտ լիքը պրոբլեմ կա’ ծերունական մառազմ, և այլն, ու մեղմ ասած’ լիարժեք օբյեկտիվ ու անաչառ չեն լինում մարդիկ, իրենց կամքից անկախ։ Դեռ սկզբում էլ լուրեր կային, որ համ պապին լավ խասյաթով չի եղել, իր ընտանիքն էլ իր հետ հաշտ չի եղել։ Խիստ մի դատեք, շատ մի քննարկեք, մեղադրեք։ Ուղղակի լրատվամիջոցներն էլ թող հանգիստ թողնեն Արտուշ պապին։ Կյանքի մայրամուտ է, թողեք իր օրերն ապրի։
Նորահայտ աղջիկը կամ թոռնուհին էլ թող կամերայի առաջ կանգնելու փոխարեն իրենց հոր, պապի տունը մաքրեն։ Մենք բոլորս ենք մեր տների շինաղբը մաքրում, ու ոչ մեկի վրա մուննաթ չենք գալիս։

Պապիի աղջկա թե թոռնուհու ախորժակից եմ ուզում:
Իսկ իրականում՝ պատկերացնում եմ այս ամենը մաքրազարդած, կոկիկացրած տղաների հոգեվիճակը։ Տղաները եթե նույնիսկ պատերի օտոչենտոն քսած չլինեին, միայն այս վիճակը վերացնելու համար պետք է շնորհակալ լինել։ Տղերք ջան, չափսոսաք։ Աստված ձեր սրտով ձեզ տա» -գրել է Սաֆարյանը։

Հիշեցնենք, որ համացանցում տարածված տեսանյութում  Արտուշ պապը իր դժգոհություն է հայտնել տան վերանորոգումից: