Search
Close this search box.

3 շաբաթ անհետանալուց հետո Կիմ Չեն Ինը ժողով է վարել

րեք շաբաթ անհետանալուց հետո ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ինն առաջին անգամ երևացել է հանրությանը։ Այս տեղեկությունը հայտնում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը։

Նշվում է, որ Կիմ Չեն Ինը վարել է Կորեայի Աշխատավորական կուսակցության Կենտրոնական զինվորական կոմիտեի նիստը, որը նվիրված էր ազգային պաշտպանության խնդիրներին։ Նիստի օրը հայտնի չէ, սակայն նիստից հետո ԿԺԴՀ առաջնորդի ստորագրված փաստաթղթերը թվագրվում են մայիսի 23-ով։

Գործակալությունը հրապարակել է Հյուսիսային Կորեայի առաջնորդի լուսանկարը, որում նա նստած է Կորեայի աշխատավորական կուսակցության դրոշների ֆոնին։

Հարավկորեական լրատվամիջոցները ամբողջ մայիս գրում էին, որ Կիմ Չեն Ինի հետ ինչ-որ բան այն չէ։ Սկզբում նա «անհետացավ» ապրիլի կեսին, իսկ մայիսի 2-ից հանրության առաջ չէր երևում։ Լուրեր էին տարածվել, որ քաղաքական գործիչը մահացել է կամ հիվանդ է։ Ենթադրվում էր, որ Հյուսիսային Կորեայի առաջնորդը չի կարողանում ինքնուրույն շարժվել, նորմալ քայլել կամ «վեգետատիվ վիճակում» է։

Արևմտյան որոշ լրատվամիջոցներ կարծում են, որ Կիմ Չեն Ինի ժամանակավոր անհետանալը կարող է կապված լինել կորոնավիրուսի համաճարակով վարակվելու վախով։ Մինչդեռ Հյուսիսային Կորեայի իշխանության պաշտոնական տվյալների համաձայն՝ երկրում COVID-19-ով վարակման դեպքեր չկան։