Search
Close this search box.

Արսեն Թորոսյանը ներողություն է խնդրել Վրաստանից

Հայաստանի Առողջապահության նախարարությունը դիվանագիտական խողովակներով կապ է հաստատել Վրաստանի հետ ու ափսոսանք հայտնել Արսեն Թորոսյանի հայտնի խոսքերի համար: Այս մասին հայտնել է Վրաստանի ԱԳ նախարար Դավիդ Զալքալիանին, փոխանցում է ՌԻԱ Նովոստին:

Վրացի նախարարի խոսքերով, Հայաստանի Առողջապահության նախարարությունից զանգահարել են Երևանում Վրաստանի դեսպանատուն և նախարարի անունից ափսոսանք հայտնել այն խոսքերի համար, որոնք հայկական կողմի պնդմամբ, սխալ են մեկնաբանվել: Հայկական կողմն ափսոսանք է հայտնել, որ այդ խոսքերը տխրեցրել են վրացի գործընկերներին և խնդրել է Թբիլիսիին փոխանցել իր դիրքորոշումը:

Զալքալիանին հավելել է, որ արված մեկնաբանությունը, մեղմ ասած, ոչ կոռեկտ է հարևան, բարեկամ երկրի նկատմամբ, առավել ևս երբ այն արվում է այնպիսի պաշտոնական դեմքի կողմից, ինչպիսին է Առողջապահության նախարարը: