Search
Close this search box.

Արայիկ Հարությունյանը՝ ուսումնական նոր տարվա մասին

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն իր ֆեյսբուքյան էջում հետևյալ գրառումն է արել․

«Այսօր Գորիսում էլ շատերը հարցնում էին` սեպտեմբերից դասերը վերսկսելու՞ են դպրոցներում: Մենք անում ենք առավելագույնը, որ դրանք նորմալ հունով գնան ուսումնական նոր տարում:

Կորոնավիրուսով պայմանավորված այս իրավիճակը բացասական ազդեցություններ ունի ոչ միայն մեր ազգային կրթական համակարգի վրա, այլ նաև բոլոր պետությունների կրթական համակարգերում:

Մենք անում ենք ու անելու ենք առավելագույնը»:

Հիշեցնենք, որ նախարարը եղել է Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 դպրոցի շինհրապարակում։