Search
Close this search box.

Պարետի կողմից նոր որոշումներ են կայացվել

Հայաստանի մայրաքաղաքի մի շարք բուժկենտրոններում պարետի որոշման խախտումներ են արձանագրվել։ Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը տեղեկացնում է, որ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի մշտադիտարկումների արդյունքում արձանագրված խախտումների հիմքով կասեցվել է Երևանում գործող մի շարք բժշկական կենտրոնների գործունեությունը։

«24 ժամով արգելվել է նոր անձանց (այցելուների և հիվանդների) ընդունումը և սպասարկումը, բացառությամբ՝ անհետաձգելի բժշկական օգնություն պահանջող դեպքերի: Կարգադրվել է ձեռնարկել միջոցներ` արձանագրված խախտումներն անհապաղ վերացնելու ուղղությամբ»,- նշված է հաղորդագրության մեջ։

Պարետի կողմից բուժկենտրոններ գործունեության կասեցման որոշումները կայացվել են՝ ՀՀ պարետի N63 որոշման Հավելված N8-ով, որը վերաբերում է հիվանդանոցային, առաջնային բժշկական օգնության և սպասարկման, ինչպես նաև շտապ բժշկական օգնության ծառայություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածման կանխարգելման անվտանգության կանոններին։