Search
Close this search box.

Ուղիղ միացում. Զինված տղամարդը պատանդներ է վերցրել, նա սպառնում է պայթեցնել բանկի շենքը

Հանցագործը, նախնական տվյալների համաձայն, պատանդ է վերցրել առնվազն հինգ մարդու Մոսկվայի «Ալֆա բանկի» գրասենյակում և սպառնում է պայթեցնել բանկը: Այս մասին հայտնում է TASS-ը։

Ըստ աղբյուրի՝ հանցագործը կրում է սև բաճկոն և սպորտային վարտիք. նա սև դիմակով է: Նրա ձեռքին կա դեղին պայուսակ, նրա վստահեցմամբ՝ ներսում պայթուցիկ սարք է։

Իրավապահները բանակցություններ են վարում հանցագործի հետ:

Ներկայումս, ըստ աղբյուրի, տեղում աշխատում են օպերատիվ բոլոր ծառայությունների ներկայացուցիչները: Դեպքի վայրում է Ռուսաստանի Գվարդիայի հատուկ արագ արձագանքման ջոկատը:

Մոսկվայի տրանսպորտի տեղեկատվական կենտրոնը հաղորդել է արտակարգ իրավիճակի տարածքում երթևեկության արգելափակման մասին: