Search
Close this search box.

Երեխաներ չեն հաճախել. 49 մանկապարտեզում կորոնավիրուսով աշխատակից է վարակվել

Երևանի քաղաքապետի խոսնակ Հակոբ Կարապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Երևանի համար 49 մանկապարտեզում կորոնավիրուսով վարակված աշխատակցի վերաբերյալ լուրերին։

«Հարգելի գործընկերներ, թիվ 49 մանկապարտեզը, որի աշխատակցի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել, մարտ ամսից ի վեր փակ է՝ այս օրերին չի բացվել, երեխաներ չեն հաճախել, երեխաների հետ շփումներ չեն եղել»: