Search
Close this search box.

Ուղևորատար ինքնաթիռ է կործանվել

Ուրբաթ օրը «Պակիստանի միջազգային ավիաուղիների» ինքնաթիռը կործանվել է Կարաչի քաղաքի մոտակայքում (Սինդ նահանգ): Այս մասին հաղորդել է Geo TV-ն՝ վկայակոչելով ավիակարգավորիչը:

Նշվում է, որ օդանավում գտնվոց ուղեւորների թիվն անհայտ է:

Ըստ Kyodo-ի՝ ինքնաթիռում մոտ 100 մարդ է եղել: Reuters-ը հայտնում է, որ օդանավում 107 մարդ է եղել:

Ըստ Doon թերթի՝ ենթադրաբար վթարի ենթարկված ինքնաթիռն Airbus A320 էր, փոխանցում է ՏԱՍՍ-ը: