Search
Close this search box.

Արթուր Բարսեղյանը ռեկորդ է սահմանել աշխարհի պատանեկան լողորդների առաջնությունում

Ինչպես տեղեկացնում է ՀԱՕԿ-ն, Հայաստանի լողորդներն ավարտել են մրցելույթներն աշխարհի պատանեկան առաջնությունում:

Մրցումային վերջին օրն Արթուր Բարսեղյանը 100 մետր ազատ լողաոճում մրցատարածությունն անցել է 0.51.49 ժամանակում:

Արթուրն այս արդյունքով սահմանել է Հայաստանի մեծահասակների ևս մեկ ռեկորդ, ինչպես նաև լրացրել է միջազգային կարգի սպորտի վարպետի նորմա:

Անի Պողոսյանն ու Վարսենիկ Մանուչարյանը մասնակցել են 50 մետր ազատ ոճին և ցույց են տվել, համապատասխանաբար, 0.27.56 և 0.27.95 արդյունք:

Հիշեցնենք` ավելի վաղ Բարսեղյանը Հայաստանի մեծահասակների ռեկորդ էր սահմանել` 50 մետր բատերֆլայ ոճում մրցատարածությունը հաղթահարելով 0.25.70 ժամանակում: