Search
Close this search box.

Կորոնավիրուսից մահացածների և վարակակիրների թիվը՝ այսօրվա դրությամբ

Մայիսի 22-ի դրությամբ աշխարհում կորոնավիրուսով վարակված պացիենտների թիվը հասնում է 5,197,776-ի: Այս մասին հայտնում է worldometers կայքը:

Պանդեմիայի ողջ ընթացքում վարակից մահացել է 334,675 պացիենտ, իսկ բուժվածների թիվը հասնում է 2,082,717-ի:

Ամենաշատ վարակակիրներն ԱՄՆ-ում են՝ 1,620,902: Եռյակում են Ռուսաստանն ու Բրազիլիան՝ համապատասխանաբար 317,554 և 310,921 պացիենտով: