Search
Close this search box.

Դու պատասխան ես տալու ժողովրդին. Կարեն Ավագյանը՝ Թորոսյանի գրառմանը

ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Կարեն Ավագյանն իր ֆեյսբուքյան էջում անրադարձել է ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի գրառմանը՝ մասնավորապես, գրելով.

«Որպես բժիշկ մշտապես հետաքրքրվել եմ ոլորտի խնդիրներով, բարձրաձայնել եմ պրոբլմեների մասին և հեռու եմ մնացել այդ հարցերը անձնական տիրույթ տեղափոխելուց:

Սակայն, այսօր մեր ոչ բարով Առողջապահության նախարարի պաշտոնը զբաղեցնող մարդու գրառումից հետո, որում հիշատակել է նաև ինձ, ստիպված եմ խախտել այս չգրված կանոնը:

Այ իրականության զգացողությունը կորցրած։ Հայտնի ճիվաղ կամ մակաբույծ, ով բժշկականում սովորելու տարիներին երանի կտար ինձ կամ այլ նորմալ մարդկանց պարզապես բարևել։

Դու պատասխան ես տալու ինչպես ժողովրդին՝ քո ապիկար և հանցավոր գործունեության համար, որի պատճառով վարակի թվերը Հայաստանում օրական կտրվածքով այլևս հարյուրներով են չափվում, այնպես էլ ինձ՝ քո վերին բացվածքով թույն շաղ տալու համար:
Ես դեռ կդիմանամ, մնաց ժողովուրդը դիմանա…», – գրել է Ավագյանը:

Հիշեցնենք՝ ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը գրել էր, որ հումանիտար աղետից խուսափելու համար անհրաժեշտ է նոր՝ հակաճգնաժամային կառավարություն։

Վանեցյանի գրառմանն աձագանքել էր Արսեն Թորոսյանը՝ Ֆեյսբուքի իր էջում գրելով.

«Վանեցյան Արթուրի հակաճգնաժամային կառավարության առողջապահության նախարարի ձեր թեկնածուն`

1. Վարդանյան Արամ (հայտնի է, որպես Վստրեչի Ապեր)

2. Հայրապետյան Ռուբեն (հայտնի է, որպես Նեմեց Ռուբո)

3. Ավագյան Կարեն (հայտնի է, որպես Փուչիկ Կարեն)»։