Search
Close this search box.

16 նոր դեպք, իսկ մահերի թիվը 10. մարզպետը տեղեկացնում է

Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Կոտայքի մարզում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 16 նոր դեպք:

Մայիսի 21-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ Կոտայքի մարզում ունենք կորոնավիրուսային հիվանդության 523 հաստատված դեպքեր, որից առողջացել են 234 քաղաքացիներ, արձանագրված մահերի թիվը 10 է: Առո՛ղջ եղեք»: