Search
Close this search box.

Վրաստանը չեղարկում է արտակարգ դրության ռեժիմն ու պարետային ժամը

Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան տեղեկացրել է, որ մայիսի 22-ից հետո երկրում չի երկարաձգվի արտակարգ դրության ռեժիմը, ինչպես նաև կչեղարկվի պարետային ժամը: Այս մասին նա ասել է«Իմեդի» հեռուստաալիքի եթերում:

Նրա խոսքերով, Վրաստանի կառավարությունը նման որոշում է կայացրել, քանի որ տնտեսական և սոցիալական առումով «կարևոր է աստիճանաբար, զգույշ և մտածված նորմալ կյանքին վերադառնալը»:

Արտակարգ դրությունը հայտարարվել էր Վրաստանում մարտի 21-ին, այնուհետև այն մեկ անգամ երկարացվել է:

Հանրապետությունում համաճարակի սկսվելուց ի վեր կորոնավիրուս է հաստատվել է 721 մարդու մոտ: