Search
Close this search box.

Պետական համալսարանում սաունա է գործեlլ. ով է օտվել այդ սաունայից

Վանաձորի՝ Հ. Թումանյանի անվան պետական համալսարանի դահլիճներից մեկի ներքևում սաունա կա։ Այս մասին հայտարարել է համալսարանի նորընտիր ռեկտոր Ռուստամ Սահակյանը հոգաբարձուների խորհրդի նիստում։ «Ես կարող է լավ չզգամ նույնիսկ ինձ։ Ես մեկ ասում փորձել եմ տարածքին ծանոթանալ, նկուղներին, տանիքներին։ Ես չգիտեմ, դուք տեղյակ եք, թե չէ, այն սրահում, որտեղ անկացանում ենք նիստը, մեր ներքևի հարկում կա սաունա»,-ասել է ռեկտորը։ Նա նշեց, հոգաբարձուներին տեղեկացնում է, քանի որ դրան կոռուպցիայի հետ կապված հարցեր են։

«Այո, կա սաունա, այն աշխատող է, իր ջրավանազով։ Բնական է, ես չեմ պատրաստվում սաունայից օգտվել, դա ինձ համար անընդունելի է։ Ես չգիտեմ՝ ում համար է եղել, հարցը շատ խնդրահարույց է»,-նշել է ռեկտորը՝ բոլորին հրավիրելով սաունա, բայց տեսնելու։ ՎՊՀ ռեկտոր Ռուստամ Սահակյանը հոգաբարձուների խորհրդին ներկայացրել է կառուցվածքային փոփոխությունների փաթեթը՝ մանրամասն հիմնավորելով ակնկալվող արդյունքները: Հոգաբարձուների խորհուրդը ներկայացվող կառուցվածքը հաստատել է (4 դեմ):

Օրակարգային 2-րդ հարցը «Վանաձորի Հ. Թումանյանի անվան պետական համալսարան» հիմնադրամի հաստիքացուցակի հաստատումն էր: Ռ. Սահակյանը ներկայացրել է նաև հաստիքացուցակում կատարված փոփոխությունները: Ներկայացված նոր հաստիքացուցակում որոշակի փոփոխություններ կատարելու առաջարկություններ են եղել խորհրդի անդամներից Է. Ալեքսանյանի և ՎՊՀ ուսումնական աշխատանքների գծով պրոռեկտոր Ս. Թումանյանի կողմից: ՎՊՀ հաստիքացուցակը հաստատվել է։