Search
Close this search box.

Քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել

Մայիսի 20-ին, ժամը 16:00-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ քաղաքացին փորձում է ինքնասպանություն գործել՝ ցած նետվելով Երևանի Հաղթանակի կամրջից:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և հոգեբանական աջակցության բաժնի կրտսեր հրահանգիչը:

Քաղաքացու ինքնասպանության փորձը կանխվել է։

Ըստ տեղեկությունների՝ ինքնասպանության փորձ կատարող երիտասարդ է։