Search
Close this search box.

Բողոքի ակցիա են կազմակերպելու երաժիշտները

ArmLife.am-ի տեղեկություններով՝ վաղը՝ մայիսի 20-ին ժամը 13.00-ին Կառավարության շենքի մոտ իրենց բողոքի ձայնն են բարձրացնելու տարբեր ռեստորաններում ու ժամանցի վայերում աշխատող երաժիշտները:

Խնդիրն այն է, որ արտակարգ դրության պայմաններում նրանք նույնպես շատերի պես հայտնվել են հարկադիր պարապուրդի վիճակում, իսկ այսօր, երբ շատ ոլորտներում հանվել են սահմանափակումները՝ երաժշտները կրկին գործազուրկի կարգավիճակում են, քանի որ չի թույլատրվում ռեստորաններում անցկացնել մեծ մասշտաբի խնջույքներ, հավաքույթներ, ինչն էլ ուղղակիորեն ստիպում է նրանց նստել տանը: