Search
Close this search box.

ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երեք հոգանոց ընտանիքը դիմակի համար ստիպված կլինի ամսական ծախսել 50-60 հազար դրամ

Եթե ​​տնային պայմաններում կարված դիմակը համապատասխանում է արդյունաբերական մասշտաբով արտադրված բժշկական դիմակների նկտամամբ սահմանված պահանջներին, ապա դրանք կարելի է կրել:

Այս մասին մայիսի 19-ին ՀՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծի արագացված ռեժիմով քննարկման ժամանակ ասաց ՀՀ արդարադատության փոխնախարար Վահե Դանիելյանը: Փոխնախարարը նշեց, որ իրեն լուրջ զիջումների են գնացել քաղաքացիների համար եւ տուգանքները նվազեցրել են 100-250 հազար դրամից մինչեւ 10 հազար դրամ:

Սակայն դա չի բավարարել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանականներին: Պատգամավոր Միքայել Մելքումյանը, մասնավորապես, նշեց, որ դեղատներում բժշկական դիմակները կորոնավիրուսի համավարակից առաջ 20-30 դրամ աժեին, իսկ այժմ դրանք 10 անգամ թանկացել են:

Այս կապակցությամբ նա արագ հաշվարկ կատարեց եւ տեղեկացրեց, որ դիմակները գնելու համար քաղաքացիները ստիպված կլինեն ամսական առնվազն 20 հազար դրամ հատկացնել: «Այսինքն, երեք հոգանոց ընտանիքը ստիպված կլինի ամսական ծախսել 50-60 հազար դրամ: Չէ որ այս դիմակները պետք է փոխել առնվազն 2-3 ժամը մեկ»,- դժգոհեց պատգամավորը: Ըստ Մելքումյանի ՝ տուգանքի չափը պետք է կապել դիմակի ինքնարժեքի հետ: