Search
Close this search box.

Նոր տվյալներ՝ կորոնավիրուսից մահացածների ու վարակակիրների մասին

Աշխարհում նոր տիպի կորոնավիրուսային վարակով՝ COVID-19-ով վարակվածների թիվն անցել է 4 միլիոն 894 հազարը: Կորոնավիրուսի հետազոտական կենտրոնների տվյալների համաձայն՝ մահացածների թիվն անցել է 320 հազարը: Ապաքինվել է 1 միլիոն 908 հազար 111 մարդ:

Վիրուսով վարակվածների թվով առաջին տեղում գտնվող ԱՄՆ-ում 1 միլիոն 550 հազար 294 հաստատված դեպք կա: Այստեղ մահացածների թիվը 91 հազար 981 է: Այս ցուցանիշով ևս ԱՄՆ-ն առաջինն է աշխարհում: Ընդհանուր ցուցանիշով երկրորդ տեղում հայտնված Ռուսաստանում կա 290 հազար 678 հաստատված դեպք: Մահերի թիվն այստեղ կազմում է 2 հազար 722:

Երրորդ տեղում գտնվող Իսպանիայում հաստատված դեպքերի թիվը 278 հազար 188 է: Մահացության ցուցանիշը կազմում է 27 հազար 709:

Վարակվածների թվով Իսպանիային հաջորդում է Մեծ Բրիտանիային շրջանցած Բրազիլիան, որտեղ վարակվածների ընդհանուր թիվը հասել է 255 հազար 368-ի, մահացածներինը՝ 16 հազար 853-ի: