Search
Close this search box.

ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈՒԹ. Թե ինչպես է ադրբեջանական բանակը փախուստի դիմում Բերձորի ազատագրման ժամանակ

28 տարի առաջ՝ 1992 թվականի մայիսի 18-ին ազատագրվեց Լաչինը /Բերձոր/: Լաչինի ազատագրման արդյունքում բացվեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհը, և ճեղքվեց Ղարաբաղի շրջափակման օղակը:

Կյանքի ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ազատագրման առթիվ իրանագետ Վարդան Ոսկանյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ Բերձորից ադրբեջանական բանակի փախուստի մասին։

«Բարոյալքված ադրբեջանական բանակը Բերձորի ազատագրումից առաջ՝ «դուք կին եք», գոռալով զինվորներին է դիմում է կադրում չերևացող անձը։

Շնորհավոր մեր հաղթանակը»,-գրում է Ոսկանյանը։