Search
Close this search box.

Կարևոր ձեռքբերում. գիտնականներն արհեստական կորոնավիրուս են ստեղծել

Գիտնականների միջազգային խումբը, օգտագործելով հակառակ գենետիկայի մեթոդը, կորոնավիրուս են ստեղծել։ Այս մասին հայտնում է «Իզվեստիան»՝ հղում անելով Cell ամսագրին:

Նշվում է, որ կորոնավիրուսը ստեղծվել է արհեստական ճանապարհով, այնուամենայնիվ, այն բնականի ամբողջական պատճեն է: Հրապարակման համաձայն, այն դրսևորում է նույն հատկությունները:

Գիտնականները նշել են, որ որպես նմուշ վերցրել են վիրուսի շտամը, որը զատվել է ԱՄՆ-ում կորոնավիրուսով վարակված առաջին պացիենտի լորձաթաղանթի մակերևույթի քսուկից։

Ըստ հեղինակների՝ ձեռքբերումը կարևոր գործիք է վարակի դեմ պայքարի համար: Նրանք ավելացրել են, որ արհեստականորեն ստեղծված կորոնավիրուսը կօգնի ստեղծել մկների մոդելներ՝ բարձր արդյունավետությամբ դեղամիջոցներ փորձարկելու համար:

Նշվում է նաև, որ լաբորատորիաներում վիրուսի ստեղծումը չի նշանակում, որ կորոնավիրուսը հայտնվել է այդ եղանակով: Մասնագետների կարծիքով ՝ լաբորատորիայում կարող է ստեղծվել ցանկացած վիրուս, բայց միայն ըստ բաղադրատոմսի, որը «հորինել» է բնությունը: