Search
Close this search box.

Ո՞ր արյան խումբ ունեցողներն են ամենից շատ հիվանդանում կորոնավիրուսով

Կորոնավիրուսային ինֆեկցիայով ամենից շատ հիվանդանում են այն մարդիկ ովքեր ունեն երկրորդ խմբի արյուն։ Ամենի քիչը հիվանդանում են չորրորդ խմբի արյուն ունեցողները։ Այս մասին հայտնում է ՌԴ Դաշնային բժշկա-կենսաբանական գործակալության ղեկավար Վերոնիկա Սկվորցովան, ըստ ТАСС-ի փոխանցման։ Բավական հաճախ վարակվում են կորոնավիրուսով նաեւ երկորդ եւ երրորդ խմբի արյուն ունեցողները։ Պատճառը կարող է լինել թերեւս այն, որ երկրորդ խմբի արյունը ամենից տարածվածն է։ Այլ մեկնաբանություն մասնագետները դեռ չեն կարողանում տալ։