Search
Close this search box.

Լևոն Արոնյանը կմասնակցի ևս մեկ մրցաշարի

Շախմատի աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը հերթական առցանց մրցաշարը կկազմակերպի, որին կմասնակցի նաև հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը:

Հաջորդիվ կազմակերպվելիք մրցաշարը կկրի Lindores Abbey Rapid Challenge անվանումը: Մրցաշարին կմասնակցեն Մագնուս Կարլսենը, Դին Լիժենը, Ի Վենը, Յի Յանին, Հիկարու Նակամուրան, Ուեսլի Սոն, Լևոն Արոնյանը, Կշիշտով Դուդան, Ալիռեզան Ֆիրուջան, Ալեքսանդր Գրիշչուկը, Սերգեյ Կարյակինը և Դանիլ Դուբրովը: Այն կմեկնարկի մայիսի 19-ին և կեզրափակվի հունիսի 3-ին:

Շախմատիստները մեկնարկում կմրցեն արագ շախմատում, որը բաղկացած է 11 պարտիայից: Լավագույն 8 շախմատիստները դուրս կգան փլեյ-օֆֆ:

Եվս երկու մրցաշար պլանավորվում է անցկացնել հուլիս-օգոստոս ամիսներին: