Search
Close this search box.

Մանկահասակ երեխաները ևս պետք է պարտադիր դիմակ կրե՞ն. պարետի պարզաբանումը

Մայիսի 25-ից նաև բացօթյա տարածքներում դիմակ կրելը պարտադիր է լինելու: Այս մասին Ազգային ժողովում հայտարարեց պարետ Տիգրան Ավինյանը՝ հավելելով, որ դիմակները կարող են լինել նաև կտորից:

Ինչ վերաբվերում է հարցին՝ արդյո՞ք դիմակներ պետք է դնեն նաև մանկահասակ երեխաները, Ավինյանը նշեց, որ խելագարության կանխավարկածով չեն առաջնորդվելու. «Ինչ-որ մի տարիքի երեխաների համար նման պահանջ չի կարող լինել: Մենք դեռ պետք է հստակեցնենք, թե մինչև որ տարիքի երեխաների համար դիմակը պարտադիր չի լինի»: