Search
Close this search box.

Ադրբեջանի հարձակողական սցենարով խոշոր զորավարժությունն ու Հայաստանի և Ռուսաստանի ԱԳ նախարարների հեռախոսազրույցը

Մայիսի 14-ին ռուսական կողմի նախաձեռնությամբ Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ արտգործնախարարության լրատվական ծառայությունը։

Հայաստանի և Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են երկկողմ օրակարգին, ինչպես նաև տարածաշրջանային կառույցների՝ ԱՊՀ, ԵԱՏՄ և ՀԱՊԿ շրջանակներում փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Զոհրաբ Մնացականյանը և Սերգեյ Լավրովն անդրադարձ են կատարել կատարել ԼՂ խաղաղ գործընթացին: Նոր տիպի կորոնավիրուսով պայմանավորված խնդիրների հասցեագրման համատեքստում ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը կարևորել է հակամարտության բոլոր կողմերի անվերապահ հանձնառությունն ապրիլի 21-ին Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ և միջնորդությամբ ընդունված հնգակողմ հայտարարության դրույթներին:

Հիշեցնենք, որ մայիսի 18-22-ը Ադրբեջանի բանակը անցկացնելու է օպերատիվ-մարտավարական հարձակողական սցենարով պլանային խոշոր զորավարժություն: Սա կլինի այս տարվա երկրորդ խոշոր զորավարժությունը, նախորդը եղել էր՝ մարտին: Նախորդ տարվա մայիսին ևս անցկացվել էր խոշոր զորավարժություն:
ՀՀ ՊՆ-ն զգուշացնում է Ադրբեջանին, որ Հայաստանի հետ պետական սահմանին կամ Արցախի հետ շփման գծին ռազմական տեխնիկայի և կենդանի ուժի ցանկացած մոտեցման փորձ կդիտվի որպես սադրանք և կունենա համապատասխան հետևանքներ։